Հետևեք մեզ։

44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկը հորս որոշմամբ` նշանակվել է ՀԱՕԿ նախագահի օգնական. Հովհաննես Ծառուկյան (լուսանկարներ)

23:04, 16 հոկտեմբեր 2025
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկը հորս որոշմամբ` նշանակվել է ՀԱՕԿ նախագահի օգնական. Հովհաննես Ծառուկյան (լուսանկարներ)

44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր եղբայրներից Էրիկը, ով վայելում է շատերի սերն ու հարգանքը եւ ունի բարձր կազմակերպվածություն, այսօր հորս որոշմամբ նշանակվել է ՀԱՕԿ նախագահի օգնական։

Այս մասին հայտնում է Գագիկ Ծառուկյանի որդին` Հովհաննես Ծառուկյանը.


«Էրիկը կհամախմբի պատերազմում վիրավորում ստացած մեր մյուս եղբայրներին եւ համատեղ ուժերով հնարավորություն կստեղծենք բոլորի համար, ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում մարզումները շարունակելու եւ բազմաթիվ խնդիրների լուծում տալու համար։

 

Շնորհավորում եմ քեզ եղբայր, մաղթում արգասաբեր ու արդյունավետ աշխատանքային գործունեություն։
Մենք միշտ Ձեր կողքին ենք»,-գրել է Հովհաննես Ծառուկյանը:

Վերլուծական