Հետևեք մեզ։

Հայաստանը կարատեի աշխարհի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկով

14:26, 18 հոկտեմբեր 2025
Հայաստանը կարատեի աշխարհի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկով

Հայաստանի կարատեի հավաքականի երեք ներկայացուցիչ իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականը Փարիզում ձեռք բերեց աշխարհի առաջնության իր 3-րդ ուղեգիրը:

75 կգ քաշային կարգում հաղթելով որակավորման փուլի մենամարտերը` Սուրեն Հարությունյանը նոյեմբերին կմասնակցի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայանալիք ` աշխարհի կարատեի մեծահասակների 2025թ առաջնությանը։ 

Հայաստանի կարատեի հավաքականի մարզիկներ Գոռ Ներսիսյանը և Յուրա Զալյանն արդեն ունեն ուղեգիր:

 

 

Վերլուծական