Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում ամերիկահայ ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների վրա։ Այս մասին «Թվիթեր»-ում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը
«Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ։ Սա աղաղակող վարքագիծ է և հակասում է խաղաղության գործընթացին ուղղված բոլոր ջանքերին և ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի վերաբերյալ բոլոր պարտավորությունների կոպիտ խախտում է։
Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցները՝ զերծ մնալու նման ապակառուցողական մոտեցումից։ Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի դեմ հասցեական պատժիչ միջոցների բացակայությունը կարող են հանգեցնել ժողովրդավարական Հայաստանի դեմ նոր ագրեսիայի», - գրել է նա։