Հետևեք մեզ։

«Վարդանիկ» օպերացիային նաև արցախցիներ են մասնակցել. «Հրապարակ»

10:46, 21 հոկտեմբեր 2025
«Վարդանիկ» օպերացիային նաև արցախցիներ են մասնակցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու օպերացիային զուգահեռ, ՔՊ-ական պաշտոնյաները, բանուգործը թողած, երեկ սինխրոն գրառումներ էին անում՝ Վ. Ղուկասյանին որակելով թալանչի, կոռուպցիոներ՝ չսպասելով դատարանի որոշմանը, մոռանալով, որ Հայաստանը հռչակել են իրավական պետություն։ 

 

Եվ դա արվում էր ամենաբարձր մակարդակով՝ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանն էր վայրկյանը մեկ ստատուս գրում, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր տարերքի մեջ, այն դեպքում, երբ քանի օր է՝ բեռնատարների վարորդները բողոքի ցույցեր են անում` պահանջելով, որ Ռուսաստան մուտքի արգելքները հաղթահարվեն: Սոցապնախարար Արսեն Թորոսյանը, ՔՊ-ական մատյան գունդը, անգամ ՀԷՑ-ի ինքնահռչակ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն էին ստատուսներ գրում։ 

 

«Վարդանիկ» օպերացիային, մեզ հասած տեղեկություններով, նաև արցախցիներ են մասնակցել. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերներից մեկը՝ ոմն Ա. Գրիգորյանը, Արցախում հայտնի «Չոլկա» մականունով զինվորականի` Արարատ Մելքումյանի փեսան է։ Նա նաև ԱԱԾ փոխտնօրեն է եղել։ 44-օրյայի ժամանակ Մարտունու ինքնապաշտպանությանն է մասնակցել»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական