Հետևեք մեզ։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Հռիփսիմե Խուրշուդյանին է հանձնել միջազգային կարգի մրցավարական վկայականը

16:22, 27 հոկտեմբեր 2025
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Հռիփսիմե Խուրշուդյանին է հանձնել միջազգային կարգի մրցավարական վկայականը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին հանձնեց միջազգային կարգի մրցավարական վկայականը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:

Հռիփսիմե Խուրշուդյանը ստացել է միջազգային կարգի մրցավարի կոչում՝ շնորհված Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Այսուհետ նա իրավունք ունի մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցավարական աշխատանքներին։

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հետևողական աշխատանքներով շարունակում է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Ի սրտե շնորհավորում եմ Հռիփսիմե Խուրշուդյանին՝ միջազգային կարգի մրցավարի կոչում ստանալու կապակցությամբ։ Մեր համատեղ ջանքերով հայկական ծանրամարտը շարունակելու է արժանապատիվ ներկայացված լինել միջազգային ասպարեզում»,- իր շնորհավորական խոսքում նշել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Բացի այդ, ֆեդերացիան ազգային կարգի մրցավարի կոչում է շնորհել նաև Գոռ Մարտիրոսյանին։

Վերլուծական