Հետևեք մեզ։

Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով

10:59, 28 հոկտեմբեր 2025
Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով

Հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ 

Տիգրան Բարսեղյանին երեք խաղով որակազրկելու մասին ՈՒԵՖԱ-ն տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ 

Բարսեղյանը որակազրկվել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի դեմ արտագնա խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել խաղի 52-րդ րոպեին՝ վիճաբանության ժամանակ գլխով մրցակցին հարվածելու համար։ 

Բարսեղյանը բաց կթողնի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումները Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, ինչպես նաև ևս մեկ պաշտոնական հանդիպում: 

 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1233325

Վերլուծական