Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով չի մասնակցի ակումբի առաջիկա խաղերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա հայ ֆուտբոլիստը բուժզննում է անցել Ռոսցանոյի ինստիտուտում, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանային վնասվածք:
Ֆուտբոլիստի առողջական վիճակը կվերանայվի հաջորդ շաբաթ, սակայն վերականգնման ժամկետները գնահատվում են մոտ 4 շաբաթ:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Նապոլի»-ի դեմ «Ա Սերիա»-ի 8-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր «Ինտեր»-ի՝ 1:3 հաշվով կրած պարտությամբ: