Հետևեք մեզ։

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

21:17, 29 հոկտեմբեր 2025
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում:

 

Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, 89 կգ, 91 կգ: Այս վարժությունում Գրիգորյանն արժանացավ ոսկե մեդալի: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 112 կգ, 116 կգ, 123 կգ: Այս ձևում նա կրկին առաջինն էր:

Երկամարտի 214 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոնն է: 

 

Վերլուծական