«Ռեալ Մադրիդի» երկրպագուն մահացել է Իսպանիայի առաջնության «Բարսելոնայի» դեմ խաղի ժամանակ, երբ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն չի կարողացել իրացնել 11 մետրանոց հարվածը։ Այս մասին հայտնում է frenchfootballweekly.com-ը:
«Ռեալ Մադրիդի» երկրպագուների ակումբը հաստատել է Իգալ Բրոդկինի մահը։
Հաղորդվում էր, որ Մբապեի կողմից 11 մետրանոցը չիրացնելուց հետո տրիբունայում գտնվող երկրպագուն կորցրել է գիտակցությունը։ Նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։