Հետևեք մեզ։

Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի 5 մասնակից

10:57, 03 նոյեմբեր 2025
Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի 5 մասնակից

Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի 5 մասնակից, հայտնում են Հայաստանի ծանրամարտի հավաքականից։

Երիտասարդների պայքարում Երևանի ժամանակով 14:00-ին մրցահարթակ դուրս կգա 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը:

Ժամը 16:00-ին պայքարի մեջ կմտնեն +86 կգ քաշային կանայք, որտեղ Հայաստանից կմասնակցի Ալինա Սուքիասյանը:

18:00-ին երիտասարդների 110 կգ քաշում հարթակ դուրս կգա Միշա Մելքոնյանը:

20:00-ին պայքարի մեջ կմտնեն մինչև 23 տարեկաններից 86 կգ քաշային աղջիկները: Հայաստանն այս քաշում ներկայացնում է Լիանա Գյուրջյանը:

22:00-ին երիտասարդների տարիքային խմբում կմրցի գերծանր քաշային Վարդգես Մարգարյանը:

Վերլուծական