Հետևեք մեզ։

Էմմա Պողոսյանը` երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

16:15, 03 նոյեմբեր 2025
Էմմա Պողոսյանը` երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Էմմա Պողոսյանը (86կգ) դարձավ չեմպիոն։

19-ամյա ծանրորդը երիտասարդների պայքարում գրանցեց երկամարտի 241կգ (105+136) արդյունք` արաժանանալով ոսկե մեդալի։ Պողոսյանը պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց, իսկ հրումում` ոսկե։ Նա հրում վարժությունում և երկամարտում սահմանեց Եվրոպայի երիտասարդների ռեկորդ։

Վերլուծական