Հետևեք մեզ։

Ո՞վ է գլխավորելու «Հայաստան» դաշինքի ցուցակը. «Հրապարակ»

08:50, 05 նոյեմբեր 2025
Ո՞վ է գլխավորելու «Հայաստան» դաշինքի ցուցակը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Նախընտրական աժիոտաժ է սկսվել ոչ միայն իշխանության թիմում, այլեւ՝ ընդդիմադիր շրջանակներում։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի թիմում այս պահին քննարկման ամենաակտուալ հարցն այն է, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը։ Թեպետ Ռ․ Քոչարյանն իր վերջին ասուլիսում պատասխանեց այդ հարցին՝ որ դա կախված կլինի նրանից, թե, ըստ սոցիոլոգիական տվյալների, ով կունենա առավելագույն հնարավորություն, այսինքն` ամենաբարձր ռեյտինգը:

 

Եվ ասաց, որ այդ հարցի պատասխանը կունենան հունվար-փետրվարին: Սակայն նրա թիմակիցներին, պարզվում է, այդ հարցը հանգիստ չի տալիս։ Ոմանք կարծում են, որ չնայած 2-րդ նախագահի վարկանիշը մինչ այս պահը ամենաբարձրն է իրենց թիմում, սակայն նա էստաֆետը հանձնելու է որդուն՝ Լեւոնին, որն արդեն քանի տարի է՝ քաղաքականության մեջ է, ԱԺ պատգամավոր է:

 

Դրան նպաստում է նաեւ այն, որ Լեւոն Քոչարյանը վերջին ամիսներին մարզերից տուն չի գալիս` շարունակ հանդիպումներ է ունենում մարդկանց հետ։ Այս ընտրություններին չեն կարող նախորդ սցենարը կրկնել, երբ ցուցակը գլխավորում էր երկրորդ նախագահը, իսկ որդին 50-րդն էր, հասկանում են, որ նախկին` 2021-ի ցուցանիշը չեն գրանցի, իսկ այդ դեպքում կոռեկտ չի լինի առաջին անցողիկ տասնյակում ընդգրկել թե՛ հոր, թե՛ որդու անունները»:

Վերլուծական