ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 1-2 հաշվով զիջեց չեխական «Սիգմա Օլոմոուցին»։
Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Ֆիլիպ Սլավիչեկը, որին 11 րոպե անց պատասխանեց Նարդին Մուլահուսեյնովիչը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։ Շատ չանցած՝ 24-րդ րոպեին հյուրերը կրկին առաջ անցան հաշվի մեջ. աչքի ընկավ Աբդուլայե Սիլան՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այսպիսով, Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը կրեց առաջին պարտությունը Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլում։
Լիգայի փուլի չորրորդ տուրում «Նոան» կհյուրընկալվի շոտլանդական «Աբերդինին»։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։