Հետևեք մեզ։

ՀՖՖ  ղեկավար կազմի հետ առավել վաղ ունեցած կոնֆլիկտը ինձ համար  չի եղել ինքնասիրության հարց․ Եղիշե Մելիքյան

14:30, 07 նոյեմբեր 2025
ՀՖՖ  ղեկավար կազմի հետ առավել վաղ ունեցած կոնֆլիկտը ինձ համար  չի եղել ինքնասիրության հարց․ Եղիշե Մելիքյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  ղեկավար կազմի հետ առավել վաղ ունեցած տարաձայնություններից: 

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  ղեկավար կազմի հետ առավել վաղ ունեցած կոնֆլիկտը ինձ համար  չի եղել ինքնասիրության հարց:  Նրանք ինձ երբեք վիրավորական խոսքեր չեն ասել: Քննադատողը միշտ եղել եմ ես, և քննադատությունն էլ «Փյունիկ»-ի համար էր: Ժամանակը ցույց տվեց, որ բոլորը բոլորի հետ լավ հարաբերություններ ունեն: Իսկ ֆուտբոլի մեջ ես միշտ լինելու եմ, ֆուտբոլն իմն է: Ես պետք է աշխատեմ հայկական ֆուտբոլում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մելիքյանը: 

Վերջինիս խոսքով` ինքը հիմա մեկ նպատակ ունի` օգնել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին, որն այժմ էլ խնդիրներ ունի, որոնք քիչ չեն։ 

«Քննադատել եմ ու տեղին եմ քննադատել, սակայն դրանից հետո մենք խոսակցություն ենք ունեցել ու հասկացել ենք իրար: Հիմա քննադատելու փոխարեն քննարկելու հարցեր կան: Խնդիրներ կան, ու ես եկել եմ այդ խնդիրների լուծելու մեթոդիկան գտնելու: Ինձ պետք էր հավաքականը, ես եկել եմ հավաքական, և մնացած հարցերը երկրորդական են: Կգնամ հավաքականից միայն այդ դեպքում, երբ չեն պահվի պայմանավորվածությունները»,-առանձնացրեց նա: 

Մելիքյանը շեշտում է, որ մինչև այս պահը իր բարձրացրած ցանկացած հարցի լուծում է տրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության կողմից։

 

Վերլուծական