Ջրբաժան. բոլոր նրանք, ովքեր կլռեն այսօր և կցուցադրեն սոցիալական կուրության ախտանիշներ, մեկընդմիշտ կորցնում են ժողովրադվարության, մարդու իրավունքների, արդարության, օրենքի գերակայության մասին երբևէ խոսելու իրավունքից: Այս մասին գրառում է արել Պաշխտանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
«Ժողովրդավարության մորթին վրա քաշած տոտալիտարիզմը Հայաստանում այսօր չի մեկնարկել: Հինգ տարի է, ինչ վկա ենք դրա բիրտ և ցինիկ դրսևորումներին: Բայց Արմեմ Աշոտյանին չեզոքացնելու այս փորձն, որն ոչ այլ ինչ է, քան սեփական անզորության և ճղճիմության ընդունում, լրջագույն ջրբաժան է: Նույնիսկ եթե նրան մեղսագրվող անհեթեթությունն արդեն իսկ դատարանով ապացուցված լիներ, նրա ազատազրկման տեսքով պատժի ենթարկելը պետք է լրջագույն մտորումների առիթ դառնար: Իսկ քննության փուլում խափանման այս միջոցի կիրառումն ոչ բռնի հանցանքի մեջ մեղադրվող քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ դասական առումով քաղաքական հալածանք է:
Իշխանությունը զավթած հանցախմբի հուսալքության մասին վկայող այս նողկալի քայլը ջրբաժան է բոլորիս և յուրաքանչյուրիս համար: Բոլոր նրանք, ովքեր կլռեն այսօր և կցուցադրեն սոցիալական կուրության ախտանիշներ, մեկընդմիշտ կորցնում են ժողովրադվարության, մարդու իրավունքների, արդարության, օրենքի գերակայության մասին երբևէ խոսելու իրավունքից:
Եվ սա վերաբերում է բոլորին`
- Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին` իշխանական, ընդդիմադիր, արտախորհրդարանական,
- բոլոր լրատվամիջոցներին և դրանց թղթակիցներին,
- բոլոր դեսպանատներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին,
- բոլոր իրավապաշպան կազմակերպություններին և իրենց միջազգային կենտրոնակայաններին,
- բոլոր միջխորհրդարանական կազմակերպություններին,
- եվրոպական բոլոր կառույցներին, զեկուցողներին, հանձնակատարներին,
- բոլոր բուհերին, դրանց դասախոսներին և ուսանողներին,
- այն բոլոր քննիչներին, դատախազներին և դատավորներին, ում ձեռքով հաշվեհարդար են տեսնում քաղաքական ընդդիմախոսներից,
- ֆորմալ և ոչ-ֆորմալ հասարակական միավորումներին,
- հայ մտավորականներին
- Սփյուռքի բոլոր կառույցներին
Արմենը հինգ տարի է ենթարկվում է հոգեբանական, բարոյական, ֆիզիկական բոլոր հնարավոր կտտանքների: Եվ եթե նա չի լռել, դա նրանից չէ, որ կորցնելու բան չունի, կամ ըտանիք չունի որի համար պատասխանատու է: Նա շարունակում է պայքարը, քանի որ փորձագիտական մակարդակում տեսնում է վրահաս վտանգը, քաղաքական մակարդակնում պարտավորված է զգում իրեն բարձրաձայնել այդ վտանգի մասին, իսկ ազգային հարթությունում չի կարողանում պատկերացնել համակերպվել այս դավաճանության հետ: