Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է ուսումնական մարզական հավաքը Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերից առաջ:
Ինչպես հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հրանտ Լեոն Ռանոսը, Գեորգի Հարությունյանը և Ստյոպա Մկրտչյանը ժամանել են Երևան: Նրանք ազգային հավաքականի ճամբարում են:
Ավելի ուշ հավաքականին կմիանան նաև Էդուարդ Սպերցյանն ու Նաիր Տիկնիզյանը:
Նոյեմբերի 13-ին Եղիշե Մելիքյանի թիմը կհանդիպի Հունգարիային։ Երեք օր անց մրցակցի հարկի տակ որակավորման փուլի վերջին խաղը կանցկացնենք Պորտուգալիայի հետ։