Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագ Էդուարդ Սպերցյանը գրառում է կատարել աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի նախավերջին տուրի՝ Հունգարիայի դեմ կայանալիք խաղից առաջ։ Հայտնում է Armsport-ը։
«Ես արդեն Երևանում եմ։ Ազգային հավաքականում խաղալը միշտ հատկապես հուզիչ է։ Հունգարիայի դեմ խաղը ընդամենը մի քանի օրից է, այնպես որ մենք կպատրաստվենք», — գրել է Սպերցյանն իր թելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի վերջին երկու հանդիպումներում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունգարիայի ընտրանուն, իսկ երեք օր անց՝ նոյեմբերի 16-ին, մրցակցի հարկի տակ կանցկացնի որակավորման փուլի վերջին խաղը Պորտուգալիայի հավաքականի հետ։