Հետևեք մեզ։

Հայաստան – Հունգարիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

16:59, 11 նոյեմբեր 2025
Հայաստան – Հունգարիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրի Հայաստան – Հունգարիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչեսը։ Մրցավարի օգնականներ կլինեն Ռաուլ Կաբաներոն և Ինիգո Պրիետոն, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Խուան Մարտինես Մունուերան։ VAR-ի պատասխանատուներ են լինելու Վալենտին Գոմեսը և Կառլոս Դել Սերո Գրանդեն։

Հայաստան – Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21։00-ին։

Վերլուծական