Ախարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Հունգարիայի ընտրանուն։
Առաջին խաղակեսն ավարտվել է մրցակցի նվազագույն հաշվով առավելությամբ։ 33-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Բարնաբաշ Վարգան։ Հայտնում է Armsport.am-ը։
Հանդիպման ընթացքում հայ երկրպագուները ներկայացրել են անգլալեզու պաստառ՝ հղում անելով անցյալի դեպքերին. «Բարի գալուստ Հայաստան, այստեղ կարող եք հանգիստ քնել»։
Պաստառը հիշեցնում է 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին գիշերը քնած ժամանակ կացնահարել էր ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովը։