Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հունգարիայի հավաքականին:
Հայաստանի թիմը պարտվեց Հունգարիային և զրկվեց խմբից դուրս գալու հնարավորությունից:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:1 հաշվով:
F խմբում Հայաստանի թիմը 3 միավորով վերջինն է եւ զրկվեց երկրորդ տեղ բարձրանալու եւ անցումային հանդիպումներում եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։ Հունգարիան 8 միավորով երկրորդն է։