Հետևեք մեզ։

Խոսքի ազատության անվան ներքո եթերից հայհոյողները ստեղծված են, որ խոսքի ազատությունը արժեզրկելով արդարացնեն առաջինների բռնաճնշումները. Վարոսյան

18:36, 15 նոյեմբեր 2025
Խոսքի ազատության անվան ներքո եթերից հայհոյողները ստեղծված են, որ խոսքի ազատությունը արժեզրկելով արդարացնեն առաջինների բռնաճնշումները. Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է.

«Խոսքի ազատությունը մեծագույն արժեք է առանց որի չկա առաջընթաց, չի կարող լինել արդարություն ու օրինականություն։
Խոսքի ազատության դեմ հավասարապես պայքարում են թե՛ մարդկանց ապօրինի լռեցնելու համար իրավապահ համակարգն օգտագործողները, թե՛ խոսքի ազատության անվան ներքո եթերից հայհոյողներն ու ընտանիքներ մտնողները։ Երկրորդները ստեղծված են, որ խոսքի ազատությունը արժեզրկելով արդարացնեն առաջինների բռնաճնշումները»:

Վերլուծական