Հետևեք մեզ։

Որակավորման այս փուլը մեզ համար դժվար ստացվեց, ցանկանում եմ ներողություն խնդրել մեր կրած պարտությունների համար․ Եղիշե Մելիքյան

16:53, 19 նոյեմբեր 2025
Որակավորման այս փուլը մեզ համար դժվար ստացվեց, ցանկանում եմ ներողություն խնդրել մեր կրած պարտությունների համար․ Եղիշե Մելիքյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտնում է Armsport.am-ը։

«Որակավորման այս փուլը մեզ համար դժվար ստացվեց։ Նախ ցանկանում եմ ներողություն խնդրել մեր կրած պարտությունների համար․ գիտեմ՝ սպասումները մեծ էին, բայց չկարողացանք ձեզ տալ այն ուրախությունը, որին արժանի էիք։

Միևնույն ժամանակ ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, որ ամբողջ ընթացքում մեր կողքին էիք։ Ձեր հավատարիմ աջակցությունը մեզ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք և ավելի ամուր թիմ դառնանք։

Վերադառնալու ենք ավելի հպարտ, ավելի ուժեղ ու ավելի մասին»։

Հիշեցնենք, որ Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբում Հայաստանի հավաքականը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ տարել է 1 հաղթանակ և կրել 5 պարտություն։

Վերլուծական