Հետևեք մեզ։

Քարդաշյանների ընտանիքում համալրում է սպասվում (լուսանկար)

11:09, 17 հունիս 2023
Քարդաշյանների ընտանիքում համալրում է սպասվում (լուսանկար)

44-ամյա Քորթնի Քարդաշյանը երեխայի է սպասում:

 

Այդ մասին հայտարարվել է հունիսի 16-ին Լոս Անջելեսում կայացած Blink-182 համերգի ժամանակ, երբ Քորթնին բարձրացրել է «Travis I'm Pregnant» («Թրևիս, ես հղի եմ») գրությամբ ցուցանակ:

 

Քորթնին և Թրևիսը դիմել էին արտամարմնային բեղմնավորման, նա Քարդաշյանների սերիալի մայիսի 25-ի թողարկման ժամանակ հայտարարեց.

«Մենք պաշտոնապես ավարտել ենք արտամարմնային բեղմնավորումը: Ես իսկապես հավատում եմ այն ամենին, ինչ Աստված պատրաստել է մեզ համար: Եթե դա երեխա է, ապա ես հավատում եմ, որ դա տեղի կունենա»:

 

Նշենք, որ զույգը հարաբերություններն օրինականացրել է 2022 թվականի մայիսին: