Վերջին տարիներին ուշադրությանս ու ժամանակիս մեծ մասը երեխաների հետ էր, և աշխատանքը արդյունքում մղվում էր հետին պլան: Այս մասինինստագրամի իր էջում գրել է երգչուհի Սիրուշոն:
«Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվելու պրոցես անցնում ու այն աշխատանքն էլ, որ անում էի այդ ընթացքում հիմնականում եղել է քնի ու հանգստի հաշվին: Հիմա, 3 երեխա հետո, երբ վերջնական ձևավորել ենք մեր ընտանիքը, և տղաներն ավելի մեծ են, փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին ու ինձ: Իրենք էլ իրենց դպրոցական և ընկերական զբաղվածությունն ունեն, և ժամանակը կարողանում ենք ճիշտ բաժանել: Օրվաս ու կյանքիս մեծ մասը միևնույն է իրենցն է»,- գրել է նա և կից հրապարակել ընտանիքի անդամների հետ լլուսանկարներ:
Նշենք, որ երգչուհին ամուսնացած է ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի հետ: Նրանք ունեն 3 զավակ՝ Ռոբերտը, Միքայելը և Զաբելը: