Հետևեք մեզ։

Լիվերպուլից վերադառնալուց հետո լուռ էի, բառերս օգտագործում էի նոր բան ստեղծելու համար, որով շուտով կկիսվեմ ձեզ հետ. Բրյունետ

14:41, 17 հունիս 2023
Լիվերպուլից վերադառնալուց հետո լուռ էի, բառերս օգտագործում էի նոր բան ստեղծելու համար, որով շուտով կկիսվեմ ձեզ հետ. Բրյունետ

 Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում ներկայացրած երգչուհի Բրյունետը երգի միցույթի ավարտից հետո առաջին անգամ գրառում է կատարել ինստագրամի իր էջում:

«Վերջին 6 ամիսներն ինձ համար, առնվազն, մեծ փոփոխություն էին։ Ինչպիսի ճանապարհորդություն և փորձ․․․

«Եվրատեսիլը» մեծ բան էր, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին և բոլորիդ՝ այն մեծ սիրո համար, որը կիսեցիք ինձ հետ։

Լիվերպուլից վերադառնալուց հետո ես փոքր-ինչ լուռ էի, քանի որ իմ բոլոր բառերն ու էմոցիաներն օգտագործում էի մի նոր՝ եզակի բան ստեղծելու համար, որով շուտով կկիսվեմ նաև ձեզ հետ»,-գրել է նա։