Հետևեք մեզ։

«Նոա»-ն Շոտլանդիայում ոչ-ոքի ավարտեց հանդիպումն «Աբերդին»-ի հետ

10:06, 28 նոյեմբեր 2025
«Նոա»-ն Շոտլանդիայում ոչ-ոքի ավարտեց հանդիպումն «Աբերդին»-ի հետ

 Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն արտագնա խաղում մրցեց շոտլանդական «Աբերդին»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շոտլանդական թիմն առաջին կեսի մեկնարկում տիրում էր նախաձեռնությանը, «Նոա»-ն էլ չէր կարողանում արդյումավետ օգտագործել հակագրոհներ անցկացնելու հնարավորությունները։ Առաջին կեսի վերջնամասում` 45-րդ րոպեին, «Աբերդին»-ը բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Նիդբեկը:

 Երկրորդ կեսի մեկնարկին` 52-րդ րոպեին, «Նոա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Նարդին Մուլահուսեյնովիչը: Երկրորդ խաղակեսի ընթացքում թիմերից ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց իրացնել պահերը, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով.

 «Աբերդին»-«Նոա»` 1:1:

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում «Նոա»-ն Երևանում կմրցի լեհական «Լեգիա»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանան դեկտեմբերի 11-ին:

 

Վերլուծական