Հետևեք մեզ։

Մեկ ամիս օգտագործելուց հետո օդ մաքրող սարքի ֆիլտրի աջ կողմն արդեն մաքրված վիճակում է. Վահե Գրիգորյան

17:25, 01 դեկտեմբեր 2025
Մեկ ամիս օգտագործելուց հետո օդ մաքրող սարքի ֆիլտրի աջ կողմն արդեն մաքրված վիճակում է. Վահե Գրիգորյան

Նկարում օդ մաքրող սարքի ֆիլտրն է` մեկ ամիս օգտագործելուց հետո, աջ կողմը` արդեն մաքրված վիճակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել փաստաբան Վահե Գրիգորյանը:

«Օդի այսպիսի աղտոտվածության պատճառը Երևանի քաղաքապետարանի կողմից ոչ պատշաճ հսկողությունն ու վերահսկողությունն է, քանի որ նախկին Լենինգրադյան փողոցը, իհարկե, անվանափոխեցին, բայց Քըրք Քըրքորյան դարձած փողոցում շահագործված նորակառույց շենքերի անմիջապես հարևանությամբ կատարվող շինարարությունները, եթե անգամ վերահսկվում են, ապա միայն ձևականորեն. ոչ անթափանց փոշեկլանիչ ցանցեր կան, ոչ անթափանց թաղանթներ, ոչ էլ շինհրապարակն է ջրվում, ոչ էլ շինհրապարակ մտնող-ելնող մեքենաների անվադողերն են լվացվում, մինչդեռ դա օրենքի պահանջն է։

Ու այստեղ ոչ թե մեղավորը մթնոլորտն է, վատ վերահսկողությունը, Արգիշտի Առաջինը կամ նախկինները, այլ ոչ պատշաճ հսկողությունը»

Վերլուծական