Հետևեք մեզ։

Դժվար է գտնել մի երկիր, ուզում է բռնատիրական կամ ոչ ժողովրդավարական, որտեղ երկրի ղեկավարը այսքան արհամարանքով խոսի խոցելի խմբերի մասին․ իրավապաշտպան

13:28, 04 դեկտեմբեր 2025
Դժվար է գտնել մի երկիր, ուզում է բռնատիրական կամ ոչ ժողովրդավարական, որտեղ երկրի ղեկավարը այսքան արհամարանքով խոսի խոցելի խմբերի մասին․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․ 

«Դժվար է գտնել մի երկիր, ուզում է բռնատիրական կամ ոչ ժողովրդավարական, որտեղ երկրի ղեկավարը այսքան արհամարանքով խոսի խոցելի խմբերի՝ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքների կամ թոշակառուների մասին, հաշվի նրանց կոպեկները և ինքը որոշի ինչպես ծախսել այդ կոպեկները․«Ի՞նչ ենք ասում՝ ամսական 10 400 դրամով ավելացնենք թոշակները։ Բայց էդ գումարն ի՞նչ է անելու, ինչի վրա է ծախսելու… Հիմա ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե էդ փողն ինչպե՞ս արդյունավետ օգտագործի>։

Իսկ ինչ ես արել դու այս մարդկանց վիճակը բարելավելու համար։ Ոչինչ։ Քաղաքակիրթ աշխարհում առաջնահերթությունը ծերերի ու երեխաների պաշտպանությունն է։ Այս մարդու մեջ իսպառ բացակայում է կարեկցանքն ու գթասրտությունը, էլ չեմ ասում պարտավորությունը։ 17 տարի բամնտում անցկացրած Տիբեթի գուռուներից մեկին հարցնում են ինչ վտանգ էր զգում բանտում։ Նա պատասխանում է՝ վախենում էի կորցնել կարեկցանքս»։

Վերլուծական