Բաքվում ընթացող Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում Ադրբեջանի հավաքականը 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հավաքականի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ խաղից հետո Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան սոցցանցի իր էջում գրել է.
«Ազգային հավաքական՝ առանց ոգու, կամազուրկ, պատահականության հույսով:
Խաղադաշտում խաղացողների մեծ մասը ադրբեջանցիներ են և պետք է հասկանան, որ նրանք խաղում են Ադրբեջանի անունից։
Մի օր կար. մարզումից ավելի կարևոր էր նստել և դիտել Հայաստանի հավաքականի երեկվա խաղը (Հայաստան-Ուելս 4:2-խմբ.)։ Կարևոր էր հասկանալ Հայաստանի համար խաղացող մարդկանց պատասխանատվությունն ու վճռականությունը»: