Հետևեք մեզ։

Պատկերացրեք՝ ինչպե՞ս ենք մենք Ադրբեջանի կազմում նոյեմբերի 9-ը նշելու․ Ռուբեն Վարդանյանը խոսել է կարմիր գծերի մասին (տեսանյութ)

18:38, 20 հունիս 2023
Պատկերացրեք՝ ինչպե՞ս ենք մենք Ադրբեջանի կազմում նոյեմբերի 9-ը նշելու․ Ռուբեն Վարդանյանը խոսել է կարմիր գծերի մասին (տեսանյութ)

Երբ մենք խոսում էինք կարմիր գծերի մասին, մարդիկ ասում էին՝ ի՞նչ է կարմիր գիծը։ Կարմիր գիծն այն սահմանն է, որը եթե խախտվեց, նշանակում է՝ դու պետք է ենթարկվես: Անցակետի տեղադրումն այդ կարմիր գծերից մեկի խախտում է: Եթե այս կարմիր գիծը հատում են, հաջորդ քայլը կլինի անձնագիր բաժանելը, և այսպիսի աստիճանական քայլերով մեզ տանելու են Ադրբեջանի կազմ:

Այս մասին այսօր «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամների հետ Մարտունի կատարած այցի ժամանակ ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը դեմ չի արտահայտվում Ադրբեջանի հետ բանակցություններին. «Մենք ասում ենք, որ պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ այն դեպքում, եթե Ադրբեջանն Արցախն ընդունի իբրև կողմ, ոչ թե ինչպես հիմա՝ պահանջելով, որ Արցախի նախագահը հանձնվի, բոլոր պետական կառույցները լուծարվեն։ Այդպիսի պայմաններում դու ոչ մի բանակցություն չես կարող ունենալ, որովհետև դա նշանակում է՝ ենթարկվում ես։ Մեզ և Ադրբեջանի համար նոյեմբերի 9-ը և մայիսի 9-ը երկու տարբեր, հակադիր նշանակության օրեր են։ Մեզ մոտ մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրն է հաղթանակի օրը, իրենց մոտ՝ նոյեմբերի 9-ը։ Պատկերացրեք՝ ինչպե՞ս ենք մենք Ադրբեջանի կազմում նոյեմբերի 9-ը նշելու»։

 

Մանրամասն՝ տեսանյութում․