Իրեն դատավոր համարող Կարեն Անդրեասյանը փորձում էր բացարկ հայտնած անձին համոզել, որ բացարկի հիմքերը հիմնավոր չեն, իրականում ուղերձ տալով մյուս անդամներին մերժելու ներկայացված բացարկը`խոստանալով առանձին սենյակում որոշ պարզաբանումներ տալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանը:
«Նախկին դատավորի դիտարկումները ԲԴԽ նիստի մասին
- Վստահաբար կարող եմ պնդել, որ ԲԴԽ անդամներից առնվազն մեկը տիրապետում է վարչական դատավարությանը, սակայն ցանկություն չունի գիտելիքները ցույց տալ, որպեսզի գործընկերները վատ չզգան կամ մտածեն, թե կոնսենսուս չկա կամ կարող է նախարարի միջնորդությունը մերժելու մասին է մտածում:
Նման կերպ չի մտածում ԲԴԽ այն դատավոր անդամը, որը տարակուսել էր նախորդ նիստում իրեն վարույթից հեռացնելու նույն հիմքի վերաբերյալ այս վարույթում այդ հիմքը սովորական դիտելու ԲԴԽ անդամների եւ արդարադատության նախարարության ներկայացուցիչների համերաշխ մոտեցման առիթով:
Դատավարությունը իրականացվում էր նիստը նախագահողի ճաշակով, որը բավականին տարբերվում էր վարչական դատավարությունից:
- Դատավորների եվրոպական միության գնահատականները ԲԴԽ-ի քաղաքականացված լինելու վերաբերյալ ճիշտ էին եւ հաստատվեցին, առնվազն երկու դրվագով.
ա) արդարադատության նախարարության ներկայացուցիչը ստանձնել էր նախարարի ընկերոջ` Կարեն Անդրեասյանի պաշտպանությունը /ճիշտ է անհաջող, բայց դե…./
բ/ ԲԴԽ անդամ` ՄԻՊ-ի նախկին քարտուղարուհի, արդարադատության նախկին փոխնախարար Երանուհի Թումանյանցը չէր նկատել, որ բացարկ է հայտնվել է միայն Կ. Անդրեասյանին եւ ինքը այդ կապակցությամբ առարկելու, նկատառումներ ներկայացնելու կամ նախկին եւ ներկայիս շեֆին օգնելու պատրաստակամությունը հարիր չի այլեւս ԲԴԽ-ի «անկախ» գիտնական անդամի կարգավիճակին: Բացարկված դատավորն ինքը պետք է ներկայացնի բացարկի հիմքերի եւ փաստարկների առնչությամբ իր նկատառումները արանց կողմնակի օգնության: Դա վերաբերում է անձամբ եւ բացառապես տվյալ անդամին, եւ ինքը տվյալ պաշտոնյայի քարտուղարուհին եւ տեղակալը չէր այլեւս.
- Իրեն դատավոր համարող Կ. Անդրեասյանը փորձում էր բացարկ հայտնած անձին համոզել, որ բացարկի հիմքերը հիմնավոր չեն, իրականում ուղերձ տալով մյուս անդամներին մերժելու ներկայացված բացարկը`խոստանալով առանձին սենյակում որոշ պարզաբանումներ տալ: Երեւի մոռացել էր, որ առանձին սենյակում չպետք է մասնակցեր քննարկմանը, իսկ պարզաբանումները պետք է հրապարակային ներկայացվեն դատական նիստում, որպեսզի կողմին եւս հայտի դառնան դրանք:
- Հիվանդության հիմքով նիստի հետաձգման միջնորդությունը բավարարվել է մասնակի: Նման բան դատական պրակտիկայում չի եղել եւ չի լինում, եթե դատավորը հռչակավոր իրավաբան Կ. Անդրեասյանը չէ: Նիստը մասնակի չի հետաձգվում: Եթե վարույթից որեւէ մասնակցի հետ կապված մաս չի առանձնացվել, ապա նիստը մասնակի չի շարունակվում կամ մասնակի հետաձգվում: Նիստը վերաբերվում է բոլոր Եվ այս գիտելիքների պաշարով նիստը նախագահողը եզրահանգումներ պետք է անի դատավորի թույլ տված հնարավոր խախտումների առկայության կամ բացակայության մասին:
Գոնե դատավորները պետք է արձագանքեին նիստը նախագահողի գործողությանը /գիտնականներից նեղանալու բան չկա, դե հիմա էտ ա, նրանք հո պարտավոր չեն դատավարություն իմանալ, բա շեֆն ինչի համար ա/:
Նման պայմաններում նիստն ընդամենը փաստացի մեկ օրով հետաձգելով ԲԴԽ-ն ձեւական մոտեցում ցուցաբերեց հարցին եւ ակնհայտորեն ցույց տվեց, որ ունի կայացված որոշում եւ այս նիստը ձեւական բնույթ է կրում` ընդամենը ժամանակի անտեղի կորուստ: Այլ կերպ, որպես դատարան հանդես եկող ԲԴԽ-ի գործողությունները չեն ենթարկվում սովորական դատավարական տրամաբանությանը եւ չունեն բացատրություն:
Հ.Գ
քանի որ Անդրեասյան Կ.-ն լրագրողների հարցերից խուսափելու համար պնդում էր դատավոր լինելու հանգամանքը, ապա պետք է տեղյակ լինի որպես դատավոր, որ ակնհայտ անարդար դատական ակտի կայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը վերացված չէ»,- գրել է նա: