ԱՄՆ-ում բնակվող հայազգի երգչուհի Շպրոտը՝ Անի Թովմասյանն ինստագրամի իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ ցանկանում է ամուսնանալ և մայրանալ։
«Ո՞ւր ես իմ չքնաղ ամուսին՝ 40 և բարձր տարեկան։
Դու ունես 4 ամիս ժամանակ, որ ինձ հետ ծանոթանաս ու ձեռքս բռնած գնաս եկեղեցի։
Եթե դու չգաս, ուշանաս՝ ես վատ քայլի կդիմեմ Աստծո առաջ, կգնամ և արհեստական, բժիշկների ձեռքով կհղիանամ (օտարից)։ Ես պատրաստ եմ քեզ սիրեմ, հարգեմ, ընդունեմ, կյանքս նվիրեմ։
Եթե Աստված ասել է, որ ես եմ քո կինը՝ բարի եղիր ինձ տեղյակ պահիր։
Մերսի»,-գրել է Շպրոտը և նկարագրության բաժնում ավելացրել․
«Երանի շուտով էս փոստը հանեմ։ Երդվում եմ, ես հայ ընտանիք եմ ուզում»։