Հետևեք մեզ։

Մաքրել են Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի տանիքը․ Ավինյանը հայտնել է, թե ինչ գործեր են արել

14:03, 21 հունիս 2023
Մաքրել են Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի տանիքը․ Ավինյանը հայտնել է, թե ինչ գործեր են արել

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Կենտրոն վարչական շրջանում երևանցիների հետ հանդիպման արդյունքում արձանագրված խնդիրների մի մասը, որոնք, ըստ իրեն, տեղում ստացել են լուծումներ կամ լուծման ճանապարհին են։


«Երևանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումները միշտ համարել եմ իմ աշխատանքի կարևորագույն բաղադրիչ: Իմ շրջայցերը հաճախ օգտագործվում են վաղաժամ քարոզարշավի պիտակավորման համար: Երևանցու շահը ինձ համար առաջնահերթ է, և ես չեմ հարմարվելու այս թեմայի շուրջ ձևավորվող կեղծ մեդիա արշավին:


Որպես շրջայցերի արդյունավետության օրինակ՝ ներկայացնում եմ Կենտրոն վարչական շրջանում երևանցիների հետ հանդիպման արդյունքում արձանագրված խնդիրների մի մասը, որոնք տեղում արդեն իսկ ստացել են լուծումներ կամ լուծման ճանապարհին են»,- գրել է Ավինյանը և հրապարակել արված աշխատանքների ցանկը։


Ըստ հրապարակված ցանկի՝ ի թիվս այլ աշխատանքների, Ավինյանի նախաձեռնությամբ Տիգրան Մեծ պողոտայի 39 շենքում՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության տանիքում «Կենտրոն» համատիրության կողմից կատարվել են մաքրման աշխատանքներ։


Ավինյանի հրապարակած ցանկի համաձայն, օրինակ, Զավարյան փողոց 2 շենքի բակի զրուցարանում տեղադրվել է առավել մեծ սեղան և նստարաններ, Զավարյան փողոցի 1ա շենքի բակում հատվել է 2 վթարային ծառ և այլն։ Ամբողջական ցանկը ներկայացնում ենք ստորև․

May be a graphic of text

May be an image of text

May be a graphic of text

May be a graphic of text

May be a graphic of text

May be a graphic of text