Հետևեք մեզ։

Դավիթ Հարությունյանը ԲԴԽ անդամ ընտրվելու համար ունի բոլոր չափորոշիչները, վստահ եմ՝ առաջադրվելու պայմաններում կընտրվի․ փաստաբան

22:08, 21 հունիս 2023
Դավիթ Հարությունյանը ԲԴԽ անդամ ընտրվելու համար ունի բոլոր չափորոշիչները, վստահ եմ՝  առաջադրվելու պայմաններում կընտրվի․ փաստաբան
Փաստաբան Միքայել Շխիմյանը գրում է․ 
 
«Արդեն երեք օր է ինչ խորհուրդը աննախադեպ «ջանասիրությամբ» անտեսելով պաշտպանության կողմի յուրաքանչյուր փաստարկ, սահմանափակելով դատավորի հնարավոր և անհնարին բոլոր իրավունքները, միակողմանի քննության է առել Դավիթ Հարությունյանի «կարգապահական վարույթի» հարցը...
Այսօր պարզվեց, որ հուլիսի 19-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, հավանաբար կքննարկվի նաև բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը...
Դատավոր Դավիթ Հարությունյանը ԲԴԽ անդամ ընտրվելու համար ունի օրենքով սահմանված բոլոր չափորոշիչները։ Վստահ եմ նաև, որ Դատավոր Դավիթ Հարությունյանը առաջադրվելու պայմաններում ձայների ճնշող մեծամասնությամբ կընտրվի ԲԴԽ անդամի թափուր հաստիքին...
Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ սույն վարույթի գերշտապողական քննության վերաբերյալ»։