Փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնում է․
«Հարգելի՛ բարեկամներ
Խորը կսկիծով հայտնում եմ, որ այս գիշեր հանկարծամահ է եղել ս.թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի վարչական տարածքում գտնվող զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44 ամյա Արման Բարսեղյանը։
Լույսերի մեջ մնաս, սիրելի՛ Արման։
Խոսքեր չեմ գտնում սփոփելու հարազատներիդ՝ քո ողբերգական ու անժամանակ մահվան բոթը ստանալուց հետո։
Սիրտդ չդիմացավ՝ զավակիդ կորստից հետո։
Հինգ ամիս գրեթե ամեն օր տեսել ու զգացել եմ քո ապրումները, հույզերն ու հոգեվիճակը։
Թող լույս իջնի շիրիմիդ, եղբայր ջան․․․
Մարդկայնորեն ինձ համար շոկային իրավիճակ է, և դժվար է որևէ բառ ասել․․․»։