Հետևեք մեզ։

Մտածում եմ, որ կարող եմ մենակ մեռնել իմ բնակարանում, և ոչ ոք երբեք չնկատի. Ստեփանակերտի 75-ամյա բնակիչ

14:59, 23 հունիս 2023
Մտածում եմ, որ կարող եմ մենակ մեռնել իմ բնակարանում, և ոչ ոք երբեք չնկատի. Ստեփանակերտի 75-ամյա բնակիչ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի վեց ամսվա (182-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

 

Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:

 

Զեկույցում ներկայացված են նաև որոշ արցախցիների պատմությունները, որը Hayastan.news-ը կներկայացնի «Արցախի շրջափակման հետևանքները» շարքով:


75-ամյա Լուսինեն՝ շաքարային դիաբետով և հաշմանդամություն ունեցող տարեցը, ով միայնակ է ապրում Ստեփանակերտում, Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում ասել է. «Ես պետք է օրական մի քանի անգամ ինսուլինի ներարկում անեմ, քանի որ վերջին փուլի շաքարախտ ունեմ: Ես ինքս պետք է անեմ դա, քանի որ մենակ եմ ապրում և ընտանիքի անդամներ չունեմ կողքիս։ Ամուսինս զոհվել է 1993 թվականին արցախյան առաջին պատերազմում, իսկ աղջկաս ընտանիքն այժմ ապրում է Երևանում. Նա չի կարող հիմա գալ Արցախ և իմ մասին հոգ տանել, քանի որ մեզ բաժանում է շրջափակումը:


Հիմնական խնդիրն այն է, որ Արցախում ինսուլինի բավարար և կայուն պաշարներ չկան, և դա չի ապահովում իմ կանոնավոր չափաբաժինը։ Խանութներում նույնպես չկա բավարար մթերք, որը հարմար կլինի իմ հատուկ սննդակարգին։ Բացի այդ, ես ֆիզիկապես ի վիճակի չեմ գնալ ու հերթ կանգնել սննդի համար, քանի որ հաշմանդամություն ունեմ։ Վերջերս ես ինձ չափազանց թույլ և հյուծված եմ զգում, քանի որ գործնականում պատշաճ սնունդ չեմ ստանում, ինձ թվում է, որ կամաց-կամաց մարում եմ:


Ես չեմ կարող երկար ժամանակ կանգնել ոտքերիս վրա և ուզում եմ անընդհատ քնել: Երբեմն մտածում եմ, որ կարող եմ մենակ մեռնել իմ բնակարանում, և ոչ ոք երբեք չնկատի»: