Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է․
«Արցախում սպառվում են նաև հացի պաշարները
Արցախում սով է։
Գրեթե սպառվել են առաջին անհրաժեշտության կենսամթերքները։ Անգամ կտրոնով տրվող շաքարավազ ու ձեթ այլևս չկա։ Դեղատներում սպառված են մանկական կերերը և կաթնային բոլոր տեսակի հավելումները։ Միրգ չկա։ Որոշ վաստակներ ռուս խաղաղապահների արանքով անցկացված ծիրանը վաճառում են կիլոգրամը 3 հազար դրամով։
Դեղատներում չկան կյանքի համար անհրաժեշտ դեղորայք՝ ճնշման, շաքարի, ասթմայի, սրտային, հակաբիոտիկներ։
Հացի պաշարները սպառվում են։
200 ծանր հիվանդի որևէ հնարավորություն չկա տեղափոխելու Երևան, որոնց մեջ նաև բազմաթիվ երեխաներ։
Խանութներում գրեթե սպառվել են նաև տնտեսական ապրանքները՝ լվացքի փոշի, օճառ, նորածինների տակդիրներ։
Արցախում երեք ամիս է չկա գազամատակարարում։
Հոսանքը տրվում է օրական մի քանի ժամ։
Սա սովորական ցեղասպանություն է, սովորական ֆաշիզմ։
Ամեն ինչ արվում է Արցախը շաբաթների ընթացքում դատարկելու, հայաթափելու համար։
Երեկ ԵԽԽՎ-ն հերթական ջղայն հայտարարությունն է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Արցախի կյանքի միջանցքը։
Միջազգային կառույցները մեկը մյուսի հետևից «թույն» հայտարարություններ են ընդունում ու «հերոսական» կոչեր անում, որոնք ընդամենը սենտիմենտալ, էմոցիոնալ ֆասթֆուդ են՝ ոչ ավելին։
Ու էդ էմոցիոնալ պոպկորնի վրա Արցախի կյանքի միջանցքը փակած երկիրը գլուբակո թքած ունի։
Եվրոպական Միության, ԱՄՆ կոնգրեսի, պետդեպի, ՄԱԿ-ի՝
A4 ֆորմատի թղթի վրա բոլոր հուզաթաթախ կոչերի վրա ևս։
Իսկ ռուս խաղաղապահները իրենց դրել են ПВХ մակնիշի խողովակի (շլանգի) տեղ։
ԵՄ-ն հրաժարվում է խզել Ադրբեջանի հետ գազային պայմանագիրը։
Արցախում սով է։
Արցախը տանում են էթնիկ զտման ու հայաթափման։
Դուք չգիտեմ ոնց, ես ամաչում եմ»։