Ուսադիրով լինել, դա դեռ չի նշանակում, որ ուր ուզես, կարող ես գնալ, դեռ պետք է գործուզում, հրաման, կարգ։ Այդ մարդու հետ կապված (նկատի ունի Մովսես Հակոբյանին, ով այդ ժամանակ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետն էր, -խմբ) պետք է ստուգվի, թե որքանով է իրավազոր եղել իր՝ այդ «բունկերում» գտնվելը։ Կնոջս հետ կապված, երբ պատերազմն եղավ, կինս ինձ ասաց՝ ես չեմ կարող Երևանում պարապ մնալ, գնամ էնտեղ, գոնե մարդիկ կլինեն, օգնություն ցույց տալու խնդիր կլինի և այլն, և այլն։
Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, ով ԱԺ-ում մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքի քննող հանձնաժողովում։
«Իմ կնոջ այնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ մենք մեր ներկայությունն այնտեղ ապահովենք։ Այնտեղ կային մարդիկ ովքեր նկուղներում էին, կնոջս այնտեղ մեկնելու նպատակը եղել է դա։ Հընթացք, ԼՂ ղեկավարության հետ եղել է շփում, և այնտեղ գաղափար է հնչել, որ գուցե իմաստ ունի, որ տասը րոպեով գնանք «բունկեր», որպեսզի հրամկազմը տեսնի, որ ՀՀ վարչապետի կինը գտնվում է Ստեփանակերտում։ Եղել են մարդիկ, մտածել են, որ դա դրական ներգործություն կունենա, և առաջարկ է եղել քաղաքավարական այց անել, 10-15 րոպե մնացել է այնտեղ և դուրս է եկել»։