Երևանի ավագանին գուցե չի պատկերացնում, թե ինչ մեծ գործ է արել: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մայրաքաղաքի քարտեզից ջնջվեց մեր պատմության ամենամեծ սրիկաներից մեկի՝ Սարգիս Կասյանի անունը:
Այսօրվանից ունենք մեր ամենաերևելի կաթողիկոսներից մեկի՝ Վազգեն Առաջինի անունով փողոց: Շնորհավորում եմ բոլորիս:
Հ.Գ. 2017 թվականին ՀՀԿ-ն մերժել էր ջնջել Կասյանի անունը մեր քարտեզներից: Նման փոփոխության նախաձեռնությամբ հանդես էր եկել «Ելք» դաշինքը»,-գրել է նա: