Դերասան,ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել օրեր առաջ սպանության զոհ դարձած քրոջ մասին։
Նշենք, որ Նալչաջյանի քույրը՝ Նվարդը, սպանվել է 18 ամյա մի երիտասարդի ձեռամբ Փարաքարում։
«Էլ երբեք առաջին իսկ զանգից հետո չեմ լսի քո "հա ապերիկս" քաղցրահնչյուն խոսքը իմ բարի, հրաշք, աննման, բոլորին հասնող ու վերին աստիճանի հայրենասեր քույրիկս»,- գրել է Նալչաջյանը՝ կիսվելով Picsart Armenia-ի ֆեյսբուքյան ներքոնշյալ գրառումով,
«Անցյալ շաբաթը մեր համայնքի համար լի էր ցավով. մեր սիրելի գործընկեր Նվարդ Նալչաջյանը վաղաժամ եւ անարդար ձեւով հեռացավ կյանքից։
Նվարդը մեզ համար կա եւ կմնա պարկեշտ, առաքինի, կայացած, հայրենասեր, աշխատասեր, խելացի եւ բացառիկ պատասխանատվության տեր մարդ ։
Պիքսարտ ընկերությունը հայտնում է իր խորին ցավակցությունը Նվարդի ընտանիքին ու ընկերներին։
Մնաս լույսերի մեջ, սիրելի Նվարդ»։