Հետևեք մեզ։

Փաստաբանը հարցեր ունի իրավաբաններին և պատմաբաններին

18:36, 27 հունիս 2023
Փաստաբանը հարցեր ունի իրավաբաններին և պատմաբաններին
Փաստաբան Միքայել Շխիմյանը գրում է․ «Որպես ԲԴԽ–ում վերջերս քննված, քննվող ու քննվելիք ցանկացած դատավորի ներկայացուցիչ ցանկանում եմ առանձացնել Արդարադատության նախարարության «անկեղծությունը» և ինչու չէ հայտնել շնորհակալական խոսքս նաև այսօրվա հրապարակման համար։
 
Չի հետաքրքրում, թե արդյոք նախարար Մինասյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ անձամբ, թե՝ ոչ։
Կարևորը հետևյալն է... Նախարարը հունիսի 20–23տեղի ունեցած նիստերի ժամանակ երևի միակ մարդն է եղել, որ լսել է (թեև միջնորդավորված, չի եկել որևէ նիստի) ու իմացել, որ չի կարելի կիսել ԲԴԽ նախագահի հետ փոխկապակցված ընկերության տարեկան շահաբաժինը ու դրա մասին հենց իրենց կողմից բացահայտ ու առանձին հանդգնությամբ դա պաշտոնապես հրապարակել։ Բնականաբար, մարդը հասկացավ, որ չի կարող շահաբաժինը պարբերաբար կիսած անձի(կամ մերձավոր ազգականի) հետ լինել նույն դատարանում մեղադրողի ու դատավորի կարգավիճակում, դրա համար էլ անհապաղ հունիսի 23ին՝ ուրբաթ օրը, (ըստ ԱՆ պաշտոնական հրապարակման) նոր պայմանագիր կնքեց, որով էլ երևի շահաբաժինը ժամանակավորապես չի ուզում(քաղ.օր–ով չի կարող հրաժարվել։
 
Փաստորեն նախարարը ճիշտ էր, երբ ասում էր, որ ֆինանսական շահեր չունի Կարեն Անդրեասյանի հետ և դա զրպարտություն է, ու երևի հունիսի 22–ին արված այդ պնդումը, հրապարակային մեղադրանքը հնչեցնելիս գիտեր, որ հունիսի 23–ին նոր պայմանագիր է կնքելու։
 
Բայց մինչ շնորհակալական խոսքս ավարտելը, ուզում եմ տեստ անել։
 
Հարց ունեմ փորձառու իրավաբանների համար կամ ավելի ճիշտ նախ պատմության ֆակուլտետի ուսանողների համար։
Հարց պատմաբաններին․ հայոց և արտասահմանյան երկրների պատմության մեջ լսել եք, որ նույն կազմակերպության սեփականատերերից մեկը լինի կողմ՝ դատախազ, փաստաբան, մեղադրյալ տուժող, իսկ մյուս համասեփականատերը լինի դատավոր։
Հիմա հարց իրավաբանականի ուսանողներին․ եթե պատմաբանները հաստատեն, որ նման դեպք եղել է, ապա արդյոք շահաբաժնի բաշխումը (ա/նախկինում և/կամ ընթացիկ և/կամ հետո) և/կամ նույն ֆինանսական գործընկերներից մեկը դատավոր, մյուսը՝ կողմ, կայացնի որևէ դատական ակտ, ապա կարող է արդյոք լինել դա ի բնե օրինական կամ գոնե կիսաօրինական։
 
Էս հարցերի պատասխանը ստանալուց հետո կարելի է նոր շարունակել շնորհակալան-հերքման տեքստի շարունակությունը»։