Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վիրահատության է ենթարկվել։
Այս մասին գրառում է արված Պարգև արքեպիսկոպոսի ֆեյսբուքյան էջում:
«Սիրելի հավատացյալներ, այսօր աճուկային ճողվածքի վիրահատության է ենթարկվել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Խնդրում ենք աղոթել շուտափույթ ապաքինման համար»,- ասվում է գրառման մեջ: