Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական արյունոտ ագրեսիայի հետևանքով զոհվել է Պաշտպանության բանակի 4 զինծառայող։ Մեծ ողբերգություն բոլորիս համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:
«Խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը։
Ուժեղ և զարգացած պետություն կառուցելն այլընտրանք չունի»։
Հիշեցնենք, որ այսօր Արցախում ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ: