Հետևեք մեզ։

Յուրաքանչյուր ծնող պարտավոր է տեղեկացված լինել, թե իր դուստրը գիշերվա ժամը 4-ին որտեղ է և ինչով է զբաղված. ՔՊ-ական պատգամավոր

13:14, 29 հունիս 2023
Յուրաքանչյուր ծնող պարտավոր է տեղեկացված լինել, թե իր դուստրը գիշերվա ժամը 4-ին որտեղ է և ինչով է զբաղված. ՔՊ-ական պատգամավոր

Հունիսի 24-ի գիշերը Պարեկային ոստիկանության ծառայողները քաղաքացու ահազանգի հիման վրա մուտք են գործել Բաղրամյան 3  հասցեում գտնվող BAN ակումբ, որտեղ հայտնաբերել են էլեկտրոնային կշեռքով թմրանյութի կշռման փաստ, 21-ամյա աղջկա մոտ՝ մեթոդոն տեսակի թմրանյութ և թմրանյութի շրջանառության այլ դրվագներ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել  ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:


«• Անհերքելի ճշմարտություն է, որ ոստիկանությունը հրատապ ռեժիմով պետք է ահռելի ծավալով միջոցառումներ իրականացնի թմրանյութերի ապօրինի շրջանառությունը  նախականխելու, կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ։  


• Անհերքելի փաստ է նաեւ, որ մեր սպասելիքները ոստիկանությունից անհամեմատ ավելի մեծ են, քան ներկայիս արդյունքները։ 


• Յուրաքանչյուր ծնող իր հերթին պարտավոր է տեղեկացված լինել, թե, օրինակ, իր դուստրը գիշերվա ժամը 4-ին որտեղ է և ինչով է զբաղված։


• Ոստիկանությանը հորդորում եմ նման բացահայտումներով հրապարակել հասարակական օբյեկտների անունները։ Հանրությունն էլ պետք է իրազեկված լինի, թե դեպքը որտեղ է տեղի ունեցել, որ հանրային օբյեկտներում ինչ ռիսկեր կան»,- գրել է նա: