«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.
«Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց քաղաքապետարանի կողմից նախորդ տարի կնքված ավտոբուսների ձեռքբերման պայմանագրում փոփոխություն կատարել՝ համաձայն որի, արդեն ձեռքբերված ավտոբուսի գինը 44,2 մլն դրամից դարձավ 36,9 մլն դրամ։ Արդյունքում, արդեն փոխանցված 6,6 մլրդ դրամով ձեռքբերված 150 ավտոբուսին ավելանում է ևս 30-ը։
Փաստորեն, չինական ընկերությունը մի տարի անց «որոշեց» առանց գումարի 30 ավտոբուս նվիրել Երևանին։ Իսկ իրականում այս նվերը երեք ամիս առաջ իմ գրառման հետևանքն է, որտեղ ներկայացրել էի փոխարժեքի նվազման արդյունքում առերևույթ 1,4 մլրդ դրամի չարաշահման մասին, որը շատ պատահական 30 ավտոբուսի իրական արժեքն է։
Հիմա ավելի արդիական է դառնում հարցադրումս․ այս ամենի մեջ որևէ հանցագործություն կա՞ր, թե՞ իրոք չինացիները մի տարի հետո որոշեցին նախընտրական նվեր անել քաղաքապետարանին։
Երեք ամսից անձամբ կզբաղվեմ այս հարցով»։