53-ամյա սուպերմոդել Նաոմի Քեմփբելը երկրորդ անգամ մայրացել է: Նա այս մասին հայտնել է իր ինստագրամյան էջում՝ դուստր ունենալուց մոտ երկու տարի անց:
«Իմ փոքրիկ, սիրելիս, իմացիր, որ դու անչափ փայփայված ես և շրջապատված ես սիրով այն պահից, երբ դու շնորհեցիր մեզ քո ներկայությամբ: Իսկական պարգև Աստծուց»,- գրել է սուպերմոդելը և հրապարակել լուսանկար, որտեղ պատկերված են իր և դստեր ձեռքերը՝ նորածնին բռնած:
«Բարի գալուստ, փոքրիկ տղա: Երբեք ուշ չէ մայր դառնալու համար»,- գրել է նա։