ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտնել է, որ Բավրա-Աշոցք ճանապարհահատվածը հիմնանորոգվում է:
«Հրաշալի լուր ջավախքցիների և բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են Բավրա-Աշոցք ճանապարհահատվածից։
Իմ կողմից ՀՀ Ազգային ժողովում հարցը բարձրացնելուց հետո, ՀՀ կառավարությունը խոստացավ խնդրին լուծում տալ:
Արդեն մի քանի օր է՝ լայն թափով ընթանում են նշված ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները»,- գրել է նա իր ֆեյսբուքի էջում: