«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը գրում է.
«Սյունիքում հանրապետական նշանակության ավտոճանապարհի լուսավորության սնուցման նպատակով արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվում։
Սա մեկն է այն վեց կայաններից, որոնք ևս առաջիկայում գործարկվելու են և լինելու Տաթև համայնքի տարբեր բնակավայրերի կարևոր ենթակառուցվածքների էներգիայի աղբյուրը։
Այսպիսի կայանի առավելությունները հստակ են։ Փաստացի, այս լուծումը համայնքի համար էական գումարների տնտեսում կապահովի, համայնքը կունենա մատչելի ու հասանելի էներգիա, կլուծվեն մի շարք կառույցների ջեռուցման, տաք ջրի և լուսավորության խնդիրները։
Էներգիայի ստացման այլընտրանքային այս միջոցի առաջարկն ու նախաձեռնությունը Տաթև համայնքի ղեկավարի տեղակալ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանինն է։
Հպարտությամբ եմ փաստում, որ մեր թիմում սրտացավ ու կոմպետենտ մարդիկ են, իրենց համայնքի նվիրյալներ, որոնք տիրապետում են խնդիրների գրագետ լուծման բանաձևերին։ Սա պարզ օրինակ է նրա, որ արդյունավետ կառավարման հիմքում են զարգացումը, դրական փոփոխություններն ու տեսանելի արդյունքները։
Այս ծրագիրը, ինչպես նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհի լուսավորության ծրագիրը իրականացվում է «Ապրելու» հիմնադրամի համաֆինանսավորմամբ»։
Տեսանյութն` այստեղ