Եվրամիության պաշտոնյաները պետք է գիտակցեն, թե ինչ սպառնալիք է ներկայացնում բռնապետական Ադրբեջանին աջակցելը։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ուղղված ակնհայտ սպառնալիքին։
«Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ակնհայտ սպառնալիքը միայն սկիզբն է։ Նրան անցանկալի անձ հայտարարելը տվյալ դեպքում նվազագույնն է, ինչ կարելի է անել»,- գրել է նա։