Վերջապես Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:
«Սրտանց շնորհավորում եմ Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին և անձամբ Ավինյանին այդ կապակցությամբ:
Ինչպես և ասել էի դրա մասին ամիսներ առաջ` 50-ն անց մարդ եմ, վայնասուն չի լինելու: Իհարկե հորեղբորս և հորս ստեղծած թատրոնը թանկ է իմ համար, բայց նրանք նաև սովորեցրել են ԾԱՆՐ լինել»,- գրել է Մկրտչյանը և նշել, որ վերոնշյալի վերաբերյալ որևէ այլ մեկնաբանություն չի տալու: